Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել. Պուտինը՝ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին

Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկելч՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։

«Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել։ Անխտիր կրակ է վարում բնակելի տների, քաղաքացիական շենքերի, շտապ օգնության մեքենաների ուղղությամբ, այդ թվում՝ հրթիռային զենքից», – հայտարարել է Պուտինը։

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահը հանդիպել է պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի և ԱԴԾ-ի ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին խնդրել է զեկուցել Իրան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքների մասին:

Աղբյուրը՝ 1lurer.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել