Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։