Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Երևանի հնարավոր միանալու հետ կապված իրավիճակը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է РИА Новости-ն։
«Այս թեման քննարկման առարկա է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում բարձր մակարդակի շփումների ժամանակ։ Ես հարկ չեմ համարում այդ շփումների մանրամասները հրապարակել։ Իհարկե, մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կլուծվի դաշնակցային և փոխադարձ ընդունելի ճանապարհով»,-ասել է նա։
———
Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշման համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը որոշման հրապարակման ժամանակ հայտարարեց, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արաիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել։ Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի ձերբակալման օրդեր է տրվում։