Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Շրջանառության մեջ հիմնական բաժինն առավելապես BA.4 եւ BA.5 գենոտարբերակներինն Է: Բայց անցած շաբաթ մենք հայտնաբերել ենք Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից Է բերվել Ռուսաստանի Դաշնություն»,-ասել Է Պոպովան:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի Է, հիվանդացության նվազում Է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:

«Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունն այսօրվա դրությամբ կառավարելի Է, կարող եմ ասել, որ այն կայունանում Է: Մենք նվազում ենք դիտում հինգերորդ շաբաթն անընդմեջ»,-ասել Է նա:

Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել