ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարներին հրավիրել է ոչ պաշտոնական հանդիպման, որն առաջարկել է տարեվերջին անցկացնել Սանկտ Պետերբուրգում։
«Մենք երախտապարտ ենք 2023 թվականին Սանկտ Պետերբուրգը մշակութային մայրաքաղաք հռչակելու ռուսական նախաձեռնության աջակցության համար։ Ես և իմ գործընկերներն արդեն քննարկել ենք՝ 2023 թվականի շեմին ապագա մշակութային մայրաքաղաքում կարող է ոչ պաշտոնական հանդիպում կազմակերպվել։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,-ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։