Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև գազատար հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: Այս մասին РИА Новости–ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Երկու երկրների ղեկավարները համապատասխան գերատեսչություններին հանձնարարել են շատ արագ սկսել քննարկումները, ուսումնասիրել այս գաղափարի հնարավորությունները։ Մենք բանակցությունները կսկսենք հաջորդ շաբաթ, տեղը կորոշվի մոտ օրերս», – ասել է աղբյուրը։
Այս շփումների արդյունքների հիման վրա երկու երկրների նախագահները, ովքեր անձամբ վերահսկում են գործընթացը, կստանան մանրամասն հաշվետվություն։
Նշվում է, որ անցյալ երեքշաբթի Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած էներգետիկ ֆորումի ժամանակ հնչեցրեց Թուրքիայում գազատար հանգույց ստեղծելու առաջարկը։
Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Թուրքիան ոգևոևված և շահագրգռված է այս առաջարկով: