Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է երկրի հյուսիսում խոշոր զորավարժությունների անցկացման մասին, հայտնում է Mehr-ը։
«Առաջիկա օրերին երկրի հյուսիսային սահմաններում՝ Արասի շրջանում կանցկացվեն ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի լայնամասշտաբ զորավարժություններ՝ «Էխտեդար» («Ուժ») անվան տակ»,- ասել է Իրանի ռազմական առաջնորդը:
Լայնածավալ զորավարժությունների անցկացումը համապատասխանում է տարեկան պլանի համաձայն առաջադրանքների կատարմանը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով, նշել է գեներալ Փաքփուրը։