Աստանայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, փոխանցում է РИА Новости-ն։
Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների (CICA) համաժողովի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը նախատեսում էր ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի խաղաղարար ջանքերը և հացահատիկի միջանցքը։ Նա պատրաստվում էր անդրադառնալ նաև Սիրիային։
Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սամարղանդում՝ ՇՀԿ գագաթնաժողովի վայրում՝ սեպտեմբերի 16-ին։ Այնուհետ ՌԴ ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին պարենային ծրագրի իրականացման գործում ունեցած ներդրման համար՝ նշելով, որ Թուրքիան հուսալի գործընկեր է և կարող է ապահովել ռուսական արտադրանքի տարանցումը աշխարհի բոլոր երկրներ։