Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Հուլիսին ստացված եկամուտը գրեթե 271 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։
Նշենք, որ նախորդ ամիս ստացված եկամուտը գերազանցում է նաև նախահամաճարակային շրջանի տվյալները։ 2019 թվականի հուլիսին երկիրը զբոսաշրջությունից ստացել է 395,4 մլն դոլար՝ 80,7 մլն դոլարով պակաս։