Թուրքիայում վերջին 7 ամսում աշխատանքային վատ պայմաններում զոհվել է 1014 բանվոր

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում առնվազն 1014 բանվոր է մահացել, որից 169-ը միայն հուլիսին։

Զոհվածներից 39-ը երեխաներ են, 68-ը՝ կին, 55-ը՝ փախստական (24 սիրիացի, 12 աֆղանստանցի, 4 ուզբեկ, 3 իրանցի, 2 թուրքմեն և այլն): Բանվորների մահացության դեպքերն ավելի շատ գրանցվել են գյուղատնտեսության, շինարարության, բեռնափոխադրումների ոլորտում։

Բանվորների մահացության պատճառներից են եղել հիմնականում փլուզումները, բարձրությունից սայթաքումները, ինչպես նաև վթարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել