Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու հացահատիկի խնդրի լուծմանն առնչվող հարցեր։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև ռուս–ուկրաինական պատերազմն ու Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը», – հայտնել են Թուրքիայի նախագահականից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկ արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Էրդողանը նույն օրը նաև հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվել է Սև ծովով հացահատիկի դուրսբերման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը։