Ֆրանսիայում COVID-19-ի դեպքերի յոթերորդ ալիքն ահագնանում է, ասել է երկրի առողջապահության նոր նախարար Ֆրանսուա Բրոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վերջին օրերին յոթերորդ համաճարակային ալիքն ուժգնանում է, և մենք անցած շաբաթ օրական միջինում հայտնաբերում ենք մոտ 120 հազար դեպք։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ այս գիշեր վարակվածների թիվը մի փոքր կգերազանցի 200 հազարը»,- ասել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 30 միլիոն դեպք։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր «օմիկրոն»-ի երկու նոր շտամների՝ BA.4-ի և BA.5-ի տարածման մասին: