Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ Ուկրաինայի «հացահատիկային միջանցքը» քննարկելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքի ստեղծման հարցը։ Նախագահի գրասենյակը տարածել է Վանի նահանգում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նրա ելույթի տեսագրությունը, հայտնում է ТАСС-ը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, և մենք գիտենք, որ գյուղմթերքը մեծ մասամբ այդ երկրներից է գալիս, այս փուլում մենք խնդիր չունենք, մեր պահեստներում 5 միլիոն տոննա ցորեն կա, բայց մենք կցանկանայինք ավելացնել այդ ծավալները», – ասել է Էրդողանը. «Մենք կմասնակցենք աշխատանքներին (գյուղմթերքների ուղարկման համար անվտանգ միջանցք ստեղծելու համար – նշում է ТАСС-ը) ոչ միայն մեր, այլև երրորդ երկրների համար: Բանակցությունները շարունակվում են, առաջիկա շաբաթ մենք Զելենսկու և Պուտինի հետ կքննարկենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել»։

«Հացահատիկային միջանցքի» ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան կերաշխավորի ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխափան անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապահովել ապրանքների արտահանումը Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։

Նա հիշեցրել է, որ պարենային ապրանքների համաշխարհային շուկայում խնդիրները սկսվել են 2020 թվականի փետրվարին և բլեֆ է անվանել Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստներում հացահատիկի ենթադրյալ արգելափակման մասին հայտարարությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել