Ամերիկացի երգչուհի Խոսելին Մարտինեսն ապշեցրել է ոստիկանությանը՝ անցկացնելով օնլայն հետաքննություն հորը սպանողին գտնելու համար: 16-ամյա Խուստո Սանթոսը 1986 թվականին սպանել է աղջկա հորը մոր աչքի առջև: Այդ ժամանակ երգչուհին եղել է ընդամենը 9 տարեկան:
Շուրջ 26 տարի ոստիկանությունն անարդյունք փորձել է գտնել մարդասպանին: Այս մասին գրում է vesti.ru կայքը:
Տուժողի և մարդասպանի միջև կոնֆլիկտը ծագել է «Դոմինիկյան Էքսպրես» կոչվող ռեստորանում, որը պատկանում էր Խոսե Մարտինեսին: Նա եկել էր Նյու-Յորք Դոմինիկյան Հանրապետությունից: Դեպքի օրը Խոսեն գտնվում էր ռեստորանում իր կնոջ հետ:
Մի խումբ հարբած երիտասարդներ, Սանթոսի գլխավորությամբ, սկսել են հետապնդել նրա կնոջը: Մարտինեսը նրանց դուրս է շպրտել ռեստորնաից, ինչից վիրավորված Սանթոսը ատրճանակով կրակել է: Վնասվածքը բավական լուրջ է եղել և Մարտինեսը մահացել է հիվանդանոցում:
Խոսելին Մարտինեսը խոստովանել է, որ միշտ ցանկացել է գտնել հորը սպանողին, ում հաջողվել է ինչ-ինչ ճանապարհով փախչել Նյու-Յորքից Դոմինիկյան Հանրապետություն: Բայց Մարտինեսները չէին մոռացել այն մարդու անունը, ով տարիներ առաջ այդքան ցավ էր պատճառել իրենց ընտանիքին:
Մոտ տասը տարի առաջ Խոսելինը գնացել է ոստիկանական բաժանմունք՝ իմանալու, թե ինչպես է ընթանում հետաքննությունը: Հասկանալով, որ հետախուզողները փակուղում են հայտնվել՝ որևէ հետք չգտնելով, որոշում է սեփական ուժերով գտնել հորը սպանողին:
Սկզբում աղջիկը փորձել է մարդասպանին գտնել բավական հայտնի My Space կայքի միջոցով, ապա նաև Facebook-ի միջոցով: Սակայն փորձերը որևէ արդյունք չեն տվել:
2008 թվականին, երբ աղջիկն ամբողջությամբ նվիրվել էր իր աշխատանքին, որոշ հետքեր գտավ:
Այնուհետև բացեց Background.com, որը հնարավորություն է ընձեռում վերականգնելու Ամերիկայում բնակվողների գտնվելու վայրը: Գտնելով ինֆորմացիա մարդասպանի մասին, և այն մի քանի աղբյուրներով ստուգելուց և համոզվելուց հետո, որ դրանք համապատսխանում են իրականությանը, այդ մասին հայտնում է ոստիկանությանը: Արդյունքում նրանց հաջողվում է գտնել մարդասպանին, ով վերջին շրջանում ապրում և աշխատում էր Ֆլորիդայում:
Երգչուհին դեռևս չի հավատում, որ մարդասպանը, ում նա փնտրել է գրեթե ութ տարի, կստանա իր արժանի պատիժը: Չնայած դրան, նա ցանկանում է անձամբ տեսնել իր հորը սպանողին:
Նշենք, որ աղջիկը որոնողական աշխատանքների վրա ծախսել է ընդամենը 280 դոլար: Ոստիկանությունը խոստովանել է, որ առանց Խոսելինի մարդասպանին երբեք չէին գտնի:
Իրավաբան.net