Այսօր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Նման որոշում է կայացվել 1987 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 42-րդ նստաշրջանի ժամանակ:
Նույն թվականին, միջազգային կոնֆերանսի առաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը: 1909 թվականին Շանհայի «Ափիոնի հանձնաժողովի» մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տատանվում է 3,3%-ից մինչև 6,5%-ի սահմաններում, ովքեր 15- 64 տարեկան մարդիկ են: Նրանց թվում են նաև առնվազն տարին մեկ անգամ թմրամիջոց օգտագործողները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 372 հանցագործություն, մինչդեռ 2011-ին այդ թիվը եղել է 515:
Իրավաբան.net