Ասում էր՝ ոչ մեկդ հետևիցս չլացեք. Մեսրոպ Հարությունյանը կամավոր էր մեկնել՝ պաշտպանելու հայրենիքը

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Մեսրոպ Հարությունյանը կամավոր է մեկնել՝ պաշտպանելու հայրենիքը:

«Նպատակներ շատ ուներ, ամեն անգամ ասում էր՝ ես այնպիսի մարդ եմ դառնալու, որ ինձնով հպարտանաք, այդպես էլ կար»,-պատմում է մայրը՝ Օվսաննա Գրիգորյանը:

Մեսրոպը սովորել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, սպորտային լրագրության բաժնում:

Մեսրոպը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

«Երբ կռիվը սկսվեց, ես աշխատանքի էի, զանգահարեց ասաց՝ մամ, ուզում եմ գրվեմ, գնամ: Թաքուն գնաց վայենկոմատ: Հոկտեմբերի 5-ին մեկնել է»,-պատմում է մայրը:

Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 14-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 14-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել