Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Բաքվին և Երևանին համաձայնության գալ Հայաստանից ադրբեջանական ուժերի դուրսբերման շուրջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածել նախարարությունը՝ նախարարի և նրա ադրբեջանցի և հայ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցների արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգության և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա նվիրվածության մասին։ Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները ապահովելու համար հայկական տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել