«Երեք տարի էր մեր մեջ տարբերությունը։ Իսկականից, որ մեծ ախպեր էր, ամեն ինչում օգնում էր, խորհուրդ էր տալիս, ընկեր, ախպեր, ամեն ինչ էինք մենք իրար հետ: Ասում էր՝ պապային, մամային օգնի, երկու տարին դիմացի, կգամ, արդեն երկուսով կաշխատենք, մենակ չեմ թողնի»,-ավագ եղբոր՝ Սասունի մասին պատմում է Գևորգ Մովսիսյանը։
Սասուն Մովսիսյանը ծառայության զորակոչվել է 2020 թվականի հունվարի 19-ին։
«Մենք իրարից գաղտնիք չունեիքն, միշտ իրար հետ կապված ենք եղել, ուր գնացել եմ, ինչ արել եմ՝ իմացել է, ինքն ինչ արել է՝ ես եմ իմացել, մեկս մեկից գաղտնիքներ չենք պահել, ոնց որ ընկերներ»,-նշում է Սասունի հայրը՝ Սևակ Մովսիսյանը։
Արցախյան երկրորդ պատերզմի սկսելու մասին լուրն իմանալուն պես՝ հենց սեպտեմբերի 27-ին, Սևակը գնացել է Արցախ՝ որդու մոտ։
«Իմ գնալով զգացել եմ, որ երեխեքն ուրախացել են, որ իրենց կողքն եմ։ Իր ու մյուս տղեքի տրամադրությունը շատ բարձր էր։ Մի վայրկյան չեն մտածել, որ կարող է պարտվեն կամ հետ նահանջեն։ Նման բանի մասին չեն մտածել։ Հիվանդ էր, թոքաբորբ, տաքություն ուներ, ասացի գիշերը, երբ մի քիչ հնարավոր լինի՝ տանեմ հիվանդանոց, նեղվեց, ասաց՝ ես ոտքի վրա կանգնած եմ, ես ինձ թույլ կտա՞մ գնամ հիվանդանոց»,-նշեց հայրը։
Սասունը զոհվել է հոկտեմբերի 4-ին, զինծառայակից 3 ընկերների՝ Ժիրայրի, Արամնի ու Հայկի հետ։ «Իրենք գիտեին, որ մի բան էլ լիներ՝ առաջինը ես կգնայի, բայց չկարողացա պահեմ, ինչ անեմ, ստացվեց․․․։ Իր մասին էնքան բան կա պատմելու»,-ասում է
Սասուն Մովսիսյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել հոկտեմբերի 4-ին։
Մանրամասները՝ տեսանյութում