«Եթե ես չգնամ ծառայեմ, ո՞վ պետք է ծառայի». Արցախյան պատերազմում զոհված Լևոն Խուրշուդյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 16-ին, ծառայել է Լուսակերտի զորամասում, ապա տեղափոխվել Արցախ, «Գրադի» հաշվարկի հրամանատար էր:
«Լուսակերտում սերժանտական ուսանելու ամիսներին, երբ զանգահարում էր, ասում էր՝ մամ ազատ ժամերին զինվորներին աստղագիտություն եմ բացատրում, ստացվում է, երևի գեներով քեզ եմ քաշել»,- պատմում է մայրը՝ Լուսինե Մկրտչյանը:
Լևոնը տարբեր ծրագրերի շրջանակներում շփվել է տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ. «Մի օր հավաքեց մեզ ու ասաց, որ ուզում է մեզ մասնակից դարձնել արշավներին, որպեսզի մենք էլ, թեև ունենք տեսողության խնդիր, բայց զգանք լեռներ բարձրանալու համը: Լևոնը դպրոցական էր, երբ սկսեց մեզ աջակցել այդ արշավների ժամանակ»,-պատմում է Սիփան Ասատրյանը:
«Լևոնը ավելորդ երբեք չի խոսել, միշտ գիտեր երբ ասեր, ինչ ասեր և ում ասեր: Տարօրինակ ձևով հասկանում էր մարդկանց»,-պատմում է ընկերը՝ Լիլիթ Ղազարյանը:
«Փաստորեն ես թևանցուկ էի արել մեկին, ում բազուկները հետո պետք է հայրենիքը պաշտպանեին»,-նշում է Սիփանը:
Լևոն Խուրշուդյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին: Հայրենիքի համար մղվող պաշտպանության մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին:
Մանրամասները՝ տեսանյութում