«Տան լույսը մարեց, իրենով էինք ուրախանում, հույսներս կտրեց: Ասում էր՝ մամ ջան, քեզ լավ նայի, պապ ջան, քեզ լավ նայի, տատիկին, պապիկին լավ նայեք»,- պատմում է կամավորական Գոռ Գևորգյանի տատիկը:
Գոռը սեպտեմբերի 31-ին է մեկնել ռազմաճակատ. «Եկել ա տուն, արագ-արագ վեշերնա հավաքել, ասել են ու՞ր ես գնում, ասել է՝ գնում եմ…»,- պատմում է քույրը՝ Ռոզա Գևորգյանը:
Առաջնագծից վերջին անգամ եղբորը գրել էր՝ տանում են Շուշի, գործ կա անելու, կանեմ ու կգամ, բայց չեկավ։
Գոռ Գևորգյանը ծնվել է 1992 թվականի մարտի 22-ին, զոհվել է նոյեմբերի 6-ին:
Մանրամասները՝ տեսանյութում