Արցախյան պատերազմում անմահացած Էրիկ Սահակյանն առաջին դասարանում գրել էր. «Ես, որ մեծանամ ուզում եմ դառնալ զինվորական»։
Էրիկի սիրելի մուլտֆիլմը եղել է «Հզոր Ռենջերները», շատ է ցանկացել նմանվել հերոսներին։ Մայրը՝ Անուշ Հակոբյանը, ասում է, որ կարծես թե իր տղայի երազանքը կատարվել է։
«Տարրական դասարաններում շատ ցածրահասակ էր, երազում էր բարձրահասակ ու թիկնեղ լինի, ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսին դառնա, սպորտով զբաղվեց, լողով զբաղվեց, դարձավ բարձրահասակ, թիկնեղ, իսկական «Հզոր Ռենջերներից», որ երազում էր»։
Էրիկ Սահակյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին, զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։