Փայտի վրա «Հայր մերը» փորագրեց, ասացի՝ կաղոթեմ մինչև դու գաս, մինչև հիմա աղոթում եմ, բայց Գառնիկը չկա

«Շատ ուրախ եմ ճանապարհել տղայիս բանակ, հայրն էր մի քիչ հուզվում, ինքն էլ հուզվել թշիկները կարմրել էին, առաջին անգամ էր, որ մեզանից հեռու էր գնում, անգամ ճամբար չէր գնացել»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գառնիկ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Իսրայելյանը։

Գառնիկը սովորել է Զարդարվեստի ուսումնարանում։ Նրանց տունը զարդարված է Գառնիկի ձեռքի աշխատանքներով։ Երազում էր հմտանալ իր մասնագիտության մեջ և լավ վարպետ դառնալ։

«Պատերազմի օրերին, որ զանգում էր, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, ես էի իրեն խնդրել, որ շատ չխոսի, միայն ձայնն էինք ուզում լսել ու վերջ։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 24-ին»,- ասում է հայրը՝ Ալեքսան Հովհաննիսյանը։

Գառնիկ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 23-ին, զոհվել է՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել