«Մի օր եկավ ասաց՝ դերասանական ստուդիայի հայտարարության հեռախոսահամարներ եմ բերել, ինձ տար ընդունվեմ: Ամեն օր հետը գնում էի դասի, իրեն մենակ թողնել չէր կարելի շատ հիպերակտիվ երեխա էր»,- պատմում է Էլվիս Իսրայելյանի մայրը՝ Քլարիս Ծատուրյանը:
Էլվիս Իսրայելյանը ծնվել է 1998 թվականի հուլիսի 29-ին: Մայրը պատմում է, որ Էլվիսի երազանքն է եղել, որ մարդիկ բարի լինեն, աշխարհը՝ խաղաղ։
Էլվիսը կամավոր էր մասնակցում պատերազմին: Կռվել է Աղդամի շրջանում: Մոր խոսքով՝ ինչքան նահանջի հրաման է ստացել, չի նահանջել, միշտ ասել է. «ԿԿռվեմ կգամ»: Երբ ստորագրվել է զինադադարի պայմանագիրը, Էլվիսը նորից չի ենթարկվել նահանջ հրամանին, մնացել է Շուշիում, որ կռվի: Նոյեմբերի 11-ին զոհվել է:
Մայրը վերջին անգամ Էլվիսի հետ խոսել է նոյեմբերի 5-ին: