«Լարված հեռուստացույց էինք նայում ու կարդացի Մհերիս անունը․․․»․ պատմում է մայրը՝ Գայանե Սահակյանը

«Ընկել էի հիվանդանոցներով, Մհերիս ման գալու․․․ Ամուսինս զանգեց, ասաց ինչի՞ ես ընկել երեխու հետևից, միգուցե կա, միգուցե կռվում է, ինչի՞ ես ընկել հետևից․․․ Սուս-փուս թողեցի, եկա տուն։ Եկա տուն, բայց չէի ուզում տուն մտնել, ընդհանրապես չէի ուզում։ Զանգեցի ամուսնուս, ասաց գալիս եմ տուն։ Հեռուստացույց էինք միացրել ու անդընդհատ լարված նայում էինք։ Ու կարդացի Մհերիս անունը․․․»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Մհեր Հովակիմյանի մայրը՝ Գայանե Սահակյանը։

Նրա խոսքով, որդին Լուսակերտում 6 ամիս ծառայելուց հետո կրտսեր սերժանտի կոչումով էր մեկնել Արցախ։ Շատ գոհ է եղել իր ծառայությունից, միշտ ուրախ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել