Բաքվում միայն ЖАРА-ն է պակասում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պիտերյան ֆորումն ու Բաքվում ЖАРА-ն է պակասում: Դե, հասկանում եք»։

Նշենք նաև, որ այս տարվա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին նախատեսված էր Բաքվում անցկացնել ЖАРА երաժշտական փառատոնը, որը չեղարկվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այն ռուս-ադրբեջանական նախագիծ է, որն անցկացվում է 2016թ-ից։

Զախարովայի գրառման տակ արվել են ավելի քան 1400 մեկնաբանություններ՝ մեծամասնությունը հայ և ադրբեջանցի օգտատերերի կողմից, որոնք այս խոսքերը կապում են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել