Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 11 վարակված ապաքինվել է:

Այս մասին հայտնում է kvira.ge -ը:

3161 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք, վարակվածներից 674 մարդ առողջացել է, 13-ը` մահացել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել