Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայում (ք. Փարիզ) բացվել է էլիտար հյուրանոց շների համար:
Նշված հյուրանոցում շները կարող են իրենց հանգիստը վայելել մետաքսյա անկողիններում, սնվել ըստ պահանջի և մերսում ստանալ:
Այդպիսի հյուրանոց բացելու միտքը պատկանում է ֆրանսիացի մի ամուսնական զզույգի:
Զույգն իր որոշումը և գաղափարը հիմնավորել է նրանով, որ Փարիզի նման մեծ քաղաքում շատ կան այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են հոգ տանել իրենց տնային կենդանիների մասին: Նրանց համար տնային կենդանիները երեխաների նման են, և մարդիկ փորձում են կենդանիների կյանքը երջանիկ դարձնել:
Հայաստանում նման հյուրանոցներ չկան, բայց ՀՀ քրեական օրենսքիրքը սահմանում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 30 000- 50 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 80 000 – 100 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net