Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Նշենք, որ անգամ այն դեպքում, երբ ժառանգատուն իր ողջ ունեցվածքը կտակում է մեկ անձի, վերջինս պարտավոր է իր ստացած ժառանգությունից օրենքով սահմանված չափով բաժին հատկացնել ժառանգատուի ունեցվածքի նկատմամբ պարտադիր բաժնի իրավունք ունեցող անձին(անձանց):
Աղբյուրը` Իրավաբան.net