Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփոմից հետո ընտրությունների արդյունքները Սահանադրական դատարանում բողոքարկելու համար Րաֆֆի Հովհաննիսյանը 5 օր ունի: Այսօր նա չբացառեց, որ իրենք կդիմեն Սահմանադրական դատարան:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է Մինսկի խմբի համանախագահների նման գնալ ինքնաբացարկի ճանապարհով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով՝ ԿԸՀ-ն իր անդամներով պետք է ենթարկվի Հայաստանի օրենսդրության համապատասխան խիստ պատասխանատվության իր ակնհայտ հակաօրինական և հակաժողովրդական պահվածքի համար:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել