Խնդրել է ամուսնությունն անվավեր ճանաչել` հայտնելով, որ իրենք որպես ամուսիններ համատեղ չեն ապրել

Հայցվոր Լուսինե Կոտոլիկյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ 2012 մայիսի 25-ին Երևան քաղաքի ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժնում գրանցվել է իր և պատասխանողի ամուսնությունը և տրվել է ամուսնության թիվ ԱԲ 066420 վկայականը։

Հայցվորը հայտնել է, որ ամուսնության գրանցումը կրել է ձևական բնույթ, արվել է այն նպատակով, որ պատասխանողը հնարավորություն ունենա որպես նորաստեղծ ընտանիք ինչ-որ ծրագրով վարկ վերցնել և բնակարան ձեռք բերել, որից հետո միայն կարող էր քննարկվել իրենց ամուսնության հարցը։ Ո′չ մինչև ամուսնության գրանցումը և ո′չ գրանցումից հետո իրենք որպես ամուսիններ համատեղ չեն ապրել։ Տեղի չի ունեցել իրենց ամուսնությանն ուղղված որևէ ծիսակատարություն՝ նշանդրեք, հարսանիք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20 հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, 87 հոդվածներով` խնդրել է իր և պատասխանող Կնյազ Բարսեղյանի 25.05.2012թ. կատարված ամուսնության գրանցումը ճանաչել անվավեր։

Նշենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ամուսնության կնքման համար անհարժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը։

Համաձայն նույն օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի` ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

Նշված հոդվածում որպես ամուսնության անվավեր ճանաչման հիմք նշված է նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

Դատարանը սույն գործով հայցը մերժել է` նշելով, որ դատարանը գտնում է, որ կողմերի ամուսնության կնքման ժամանակ առկա է եղել ընտանիք ստեղծելու մտադրությունը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել