Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավաութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մարտին Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շուրջ 13 տարի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով 2011թ. դեկտեմվերի 7-ին անուղակի դիտավորությամբ և անզգուշությամբ իր կնոջը` Անի Դ.-ին հասցրել է ինքնասպանության փորձի:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
13.03.2012թ. մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատարանը, հետազոտելով և գնահատելով գործում եղած ապացույցները իրենց համակցությամբ, ներքին համոզմամբ հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Մարտին Մ.-ն կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասին և ենթակա է պատժի:
Դատարանը վճռել է Մարտին Մ.-ին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով ՌԴ Կալինինգրադի մարզի Գվարդիսկի շրջանային դատարանի 28.01.2009թ. դատավճռով նշանակված 4 (չորս) տարի ազատազրկումը պայմանականորեն չկիառելու և նույնքան ժամկետով փորձաշրջան նշանակելու վերաբերյալ վերացնել և 4 (չորս) տարի ազատազրկման ժամկետը մասնակիորեն գումարել նշանակված պատժին, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Պատիժը պետք է կրի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net