Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Որդուս կրակել է Հայկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարին հիվանդանոց էր ուղարկել․ վկա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրումփետրվարի 20-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատավոր Աննա Դանիեբակյանը նշեց, որ նախորդ նիստը հետաձգվել էր վկա Աշոտ Սիմոնյանի՝ Դավիթ Սիմոնյանի հոր վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար։ Դատախազ Աբգար Առաքելյանը նշեց, որ հարցը պարզելու համար դիմել են ոստիկանությունից, սակայն նրա վերաբերյալ այս պահին տեղեկություն չկա և հնարավոր չի եղել կապ հաստատել նրա հետ, միջոցառումները շարունակվում են, նա բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և չի կարող ապահովվել նրա ներկայությունը՝ դատավարությանը։

Մեղադրող կողմը հայտնեց, որ այժմ նպատակահարմար է հրապարակել վկա Աշոտ Սիմոնյանի ցուցմունքը, ինչին դատարանը հավանություն տվեց, քանի որ հնարավոր չի եղել պարզել վկայի հասցեն, ծանուցել՝ դատրան ներկայանալու համար կամ հարցաքննել տեսակապի միջոցով։ Ցուցմունքն ընթերցեց դատախազ Աբգար Առաքելյանը։

Նրա ցուցմունքում նշվում էր, որ ապրիլի 1-ին, սովորության համաձայն նրանք տոնը նշել են ռոստորանոըմ։ Դավիթ Սիմոնյանին սպասելիս զանգել են նրան, զանգին պատասխանել է մի կին և նշել, որ Դավիթ Սիմոնյանը գտնվում է հիվանդանոցում։ Երբ գնացել են հիվանդանոց, բժիշկը հայտնել է, որ վիրահատությունը լավ է անցել, հեռացվել է իր որդու երիկամներից մեկը, քանի որ այն պայթած է եղել և հնարավոր չի եղել կարել, բացի այդ վնասված է եղել ողնաշարի մի հատվածը։ Ցուցմունքի համաձայն, վկան Դավիթ Սիմոնյանի հիվանդասենյակից դուրս գալիս տեսել է այդ ժամանակ առողջապահության նախարարին, ով հիվանդանոց էր ուղարկվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։

«Մի քանի օր անց, երբ ես գնացի տուն, վերելակի մոտ պատահական հանդիպեցի Դավիթի ընկերներից մեկին և մեր շենքի բնակիչ Արթուր Ղևոդնյանին, ասացի, որ լսել եմ, կրակողը Ալեքսանդր Սարգսյանն է եղել, իսկ նա էլ ասաց, որ նա չի կրակել, այլ կրակել է նրա որդիներից մեկը՝ թմրամիջոցի ազդեցության տակ։ Տվեց նաև անունը, սկայան չեմ հիշում թե որ մեկը։ Որից բացի նշեց, որ այդ ամենը եղել է պատահական, ասել է՝ կրակեմ, կրակեմ, որի արդյուքնում էլ կրակել է»,-նշվում էր Աշոտ Սիմոնյանի ցուցմունքում։

Հայկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել Աշոտ Սարգսյանի հետ, ինչի նա համաձայնել էր այն ժամանակ, երբ խոսել է որդու հետ։

Աշոտ Սիմոնյանի ցուցմունքի համաձայն իր որդու վրա կրակել է Հայկ Սարգսյանը, ինչի համար նաև նրան գումար են առաջարկել։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել