Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր չի կայանա

Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստն այսօր չի կայանա: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից:

Նիստը չի կայանա դատավորի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

Ինչպես հայտնի է Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում Մարտի 1-ի գործը, որով անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Այսօր՝ սեպտմբերի 20-ին, ժամը 17:00-ին դատարանը կհրապարակի պաշտոնաթող նախագաի պաշտպանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս նախկին պաշտոնատար անձանց փաստաբանները։

Հավելենք, որ Հայկ Սարգսյանի գործով նախորդ դատական նիստը ևս չկայացավ, քանի որ նիստը նախագահող դատավորը մասնակցում էր դատավորների ընդհանուր ժողովին:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել