Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանում հետազոտվեց այն ատրճանակը, որով ենթադրաբար Հայկ Սարգսյանը կրակել է Դավիթ Սիմոնյանի որովայնին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մկենարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:

Այսօր դատարանում հետազոտվեց այն ատրճանակը, որով ենթադրվում է, որ Հայկ Սարգսյանըն կրակել է Դավիթ Սիմոնյանի որովայնին։

Այսօր պետք է հարցաքննվեր նաև վկա Աշոտ Սիմոնյանը, սակայն վերջինս ՀՀ-ում չէ։ Ամբաստանյալի պաշտպան Հայկ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի մեղադրող կողմը հրաժարվի այդ վկայից, քանի որ վերջինիս բացակայության պայմաններում խախտվում են ողջամիտ ժամկետներում դատաքննություն իրականացնելու սկզբունքները։ Դանիբեկյանը որոշեց ևս մեկ հնարավորություն տալ վկայի և նիստը հետաձգեց։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել