Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընթանում է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը:
Նիստը դեռ չսկսած՝ ընդմիջվեց, տուժող կողմը նիստին ներկա չէր: Դատարանը տասնհինգ րոպեով ընդմիջում հայտարարեց։ Տուժող կողմն այդպես էլ չներկայացավ և նիստը շարունակվեց առանց տուժող կողմի։
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ տուժող կողմը պատշաճ ծանուցված է եղել: Դատարանը հարցեր ուղղեց Հայկ Սարգսյանին՝ ճշտելով անձնական տվյալներ՝ ծննդավայրի, կրթության, աշխատավայրի մասին։ Հայկ Սարգսյանը նշեց, որ հիմա չի աշխատում։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին: Դատախազը նշեց, որ միջնորդությունն ամբողջությամբ անհիմն է ու ենթակա մերժման։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մեկ ժամից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել