Չի պարզվել տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստի գտնվելու վայրը. Հայկ Սարգսյանի գործով տուժողի ներկայացուցիչ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատարան է ներկայացել գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: