Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայկ Սարգսյանի գործով տուժողը դատարան էր եկել իր անվտանգությունը ապահովող երկու անձի հետ

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանն այսօրվա դատական նիստին դատարան էր եկել իր անվտանգությունը ապահովող երկու անձանց հետ:
Դատարանի որոշմամբ՝ նրանք տեղափոխվեցին դահլիճի մյուս հատված, ապակեպատ դահլիճի հակառակ կողմ, ուր լրագրողներն են ու մեղադրյալի հարազատները: Դատավորի խոսքով, դատական կարգադրիչների ներկայությունն արդեն իսկ ապահովում է նրա անվտանգությունը։
Հայկ Սարգսյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, հարց ուղղեց դատարանին, թե այդ ինչից կամ ումից պետք է պաշտպանեն տուժողին։ Նա միջնորդեց դատարանին՝ ոստիկանապետին հարցում ուղարկել՝ վերոնշվածը պարզաբանելու համար։
Նա նշեց նաև, որ որևէ փաստաթուղթ կամ որոշում որևէ մեկին չի ներկայացվել, ինչը մի շարք հարցեր է առաջացնում։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ևս նշեց, որ դատական գործում նման որոշում առկա չէ։
Դատարանը միջնորդությունը մերժեց։
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Գործի հետ կաված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել