Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել էր տուժող կողմը

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Ներկա չէր նրա պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը։ Հայկ Սարգսյանն իր համաձայնությունը չտվեց, որպեսզի առանց իր պաշտպանի նիստն ընթանա։

Այսօր դատական նիստին ներկայացել էր նաև տուժող կողմը։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց, թե ինչու՞ նախորդ նիստին չէին ներկայացել, ի պատասխան որի տուժող Դավիթ Սիմոնյանը նշեց, որ չներկայանալը կապված է եղել առողջական խնդիրների հետ և միայն մեկ անգամ են ծանուցում ստացել։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Ալիսա Չիլինգարյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել