Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ընտիր». Հայկ Սարգսյանը՝ եղբոր չեխական բանտում պահման պայմանների մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 16-ին, նշանակված էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Հայկ Սարգսյանը և նրա պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացել էին դատարան: Լրագրողների հարցին, թե կապվել է արդյոք իր եղբոր` Նարեկ Սարգսյանի հետ և ի՞նչ պայմաններում է նա պահվում, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Ընտիր»:

Նշենք, որ վերջինիս դեկտեմբերի 6-ին Ինտերպոլը հայտնաբերել էր Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Ավելի ուշ, նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշանակված դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ գործով մեղադրող Աբգար Առաքելյանը անձնական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ նիստին:

Նիստին ներկա էր նաև գործով տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 13-ին:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Ալիսա Չիլինգարյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել