Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով վկան դատարան բերման կենթարկվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 18-ին կայացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց դատարան բերման ենթարկել վկա Սամվել Ասլանյանին: Միջնորդությանը միացավ նաև Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիեբեկյանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին դատարան բերման ենթարկել գործով վկա Սամվել Ասլանյանին: Նրա խոսքով, վկան երկու անգամ ծանուցվել է, սակայն երկու անգամ էլ հետ է վերադարձվել ծանուցումը՝ չծանուցված նշումով։

«Այս հանգամանքը հիմք է տալիս դատարանին ենթադրելու, որ Սամվել Ասլայանը խուսափում է ծանուցագրերը ստանալուց»,–հայտարարեց դատավորը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց փոխել ապացույցների հետազոտման կարգը: Այս միջնորդությունը դատարանին ներկայացվել էր նաև նախորդ նիստերին: Նա միջնորդեց նախ հետազոտել գործում առկա ապացույցները՝ հաշվի առնելով այն, որ վկաներն արդեն երրոդ դատական նիստն է չեն ներկայանում։ «Կարծում եմ, որ այս պահին որևէ արգելք չկա, որպեսզի անցնենք ապացույցների հետազոտմանը, այդ թվում գրավոր և իրեղեն ապացույցները»,-նշեց փաստաբանը:

Մեղադրող դատախազը նշեց, որ վկաների ներկայությունն ապահովելու ուղղությամբ միջնոցները դեռևս չեն սպառվել: Լսելով դատավարության մասնակիցներին ու հաշվի առնելով, որ արդեն որոշում է կայացվել դատարան բերման ենթարկել վկա Սամվել Ասլանյանին՝ դատարանը որոշեց, որ վկայի ներկայությունն ապահովելուց հետո կանդրադառնա պաշտպանական կողմի միջնորդությանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին ժամը 13:00–ին։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Ալիսա Չիլինգարյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել