ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն ընդմիջվեց՝ անորոշ ժամանակով։ Նիստին չէր ներկայացել Հայկ Սարգսյանի պաշտպանը, Երեմ Սարգսյանը։ Դատարանը հարց ուղղեց ամբաստանյալին՝ արդյոք տեղյակ է, թե ինչու իր պաշտպանը ներկա չէ նիստին, ինչին բացասական պատասխան տրվեց։
Նշենք, որ Երեմ Սարգսյանը նիստին ներկա չէր նաև նախորդ անգամ։
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Գործի հետ կաված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։