Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Որշումը անօրինական է․ Երեմ Սարգսյանը՝ Հայկ Սարգսյանի գործի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:

Քանի որ վկա Աշոտ Սիմոնյանը՝ տուժող Դավիթ Սիմոնյանի հայրը, ՀՀ֊ում չէր, որոշվեց ներկայացնել գործով առկա ապացույցները։ Դրանք կներկայացվեն ըստ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցների հերթականության։

Դատախազ Աբգար Առաքելյանը ներկայացնում էր գործով առկա ապացույցները, որին ի պատասխան Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց. «Ակնհայտ է մի բան, որ Դավիթ Սիմոնյանը հաղորդում է տվել, որ նախկինում ինչ-որ հանգամանքի մասին չի հայտնել և հիմա հայտնում է, որ իբր թե Հայկ Սարգսյանն է կրակոցներ արձակել և առանց քրեական գործի նյութերը ուսումնասիրելու և համեմատություններ անելու գլխավոր դատախազը որոշել է, որ այս քրեական գործում  Դավիթ Սիմոնյանի հայտնած տեղեկությունները չեն եղել, նոր են ի հայտ եկել և սրանով որշում է կայացվել, գործը սկսվել է: Այս որշումը անօրինական է, այն չի կարող լինել հիմնավորված: Ի սկզբանե այս քրեական գործի սկիզբը անօրինական է եղել և բոլոր գործողություները որոնք կատարվել են դրանից հետո՝ նույնպես անօրինական են եղել»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նիստին հետևեք ուղիղ եթերում։

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել