Այսօր` փետրվարի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական գործի քննությունն ըստ մեղադրանքի Հ. Հակոբյանի, Ս. Այվազյանի և Մ. Մարտիրոսյանի: Նրանց մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու մեջ:
Այսօր դատարանը ունկնդրեց կողմերի ճառերը:
Մեղադրողն իր ճառում ապացուցված համարեց վերջիններիս մեղքը մեղսագրվող արարքներում, ինչպես տուժողների ցուցմունքներով, գործում առկա այլ փաստաթղթերով, ինչպես նաև ամբաստանյալնների կողմից իրենց մեղքը ընդունելու և զղջալու կապակցությամբ: Անդրադարձավ նաև կատարված հանցագործության հարնության համար վտանգավորության բնույթի և աստիճանին: Միջնորդեց ամբաստանյալ Հ. Հակոբյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ, ինչպես նաև վերջինիս կատարած հանցագործությունների առանձնապես ռեցիդիվը հաշվի առնելով վերջնական պատիժ նշանակել 11 տարի ազատազրկում: Ամբաստանյալ Ա. Այվազյանին դատապարտել 5 տարի 6 ամիս ժամանակով, իսկ ամբաստանյալ Մ. Մարտիրոսյանին ազատազրկման դատապարտել 6 տարի 6 ամիս ժամանակով: Վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոց` կալանավորումը թողնել անփոփոխ:
Վերջիններիս կատարած հափշտակությունների համար համապարտության կարգով մանրամասն ներկայացրեց հօգուտ տուժողների բռնագանձվող գումարի չափերը առանձին-առանձին մեղադրողը ևս նշեց իր մեղադրական ճառում:
Ամաբստանյալները հրաժարվել էին իրենց պաշտպանից և դատարանը պաշտպանական ճառի համար վերջիններիս առաջարկեց ճառով հանդես գալ:
Ամբաստանյալ Ս. Այվազյանը հրաժարվեց ճառի իր իրավունքից, ամբաստանյալ Մ. Մարտիրոսյանը խնդրեց դատարանին պատիժ նշանակելիս հաշվի առնել իր տարիքը, ով 63 տարեկան է և զղջում է կատարած արարքի համար, իսկ ամբաստանյալ Հ. Հակոբյանը հայտարարեց, որ երբ մեղադրողի միջնորդած 11 տարին նստի ու դուրս գա` էլ չի անի, պատժի չափը թողեց դատարանի խղճին և հայեցողությանը, խնդրեց հնարավորինս մեղմ մոտենալ, որպեսզի կարողանա երեխաներին տեսնել: Քանի որ իր խնամքին ունի երկու 14 տարին չլրացած երեխաներ:
Ամբաստանյալներ Ս. Այվազյանը և Մ. Մարտիրոսյանը, օգտվելով վերջին խոսքի իրենց իրավունքից, դատարանից խնդրեցին մեղմ պատիժ և զղջացին, իսկ ամբաստանյալ Հ. Հակոբյանը նշեց. «35 տարի նստել եմ, 11 տարի էլ որ նստեմ եսիմ դուրս գուկամ, ինչ էրել եմ էրեխեքիս համար եմ էրել, կարիք եմ ունեցել, արդեն 58 տարեկան եմ ու գուզեմ շուտ դուրս գամ երեխեքիս տեսնիմ …»
Դատարանը վճռեց Հ. Հակոբյանին իրեն մեղսագրվող արարքների կատարման մեջ մեղավոր ճանաչել և դատապարտեց 10 տարի ազատազրկման, Ս. Այվազյանին մեղավոր ճանաչեց իրեն մեղսագրվող արարքների կատարման մեջ և ազատազրկման դատապարտեց 5 տարի ժամանակով, Մ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչեց իրեն մեղսագրվող արարքների կատարման մեջ և ազատազրկման դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամանակով:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց` կալանավորումը թողեց անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Իրավաբան. net-ը նախկինում անդրադարձել է այս գործին, որը առաջարկում եք կարդալ` «Սաղ գողերի դեմքերն էլ նույն են էլի» հոդվածում:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net