Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Հ.Միրզոյանի:
Հ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Անիի (անունը փոխված է) հետ:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի` բռնաբարությունը տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ`վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 15 փետրվարի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net