Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Աննա Հ.-ին դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 20-ին իր ծանոթ` Արթուր Մ.-ի կողմից Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 40 շենքին կից ավտոտնակից հափշտակած պանրի համար, վերջինիս առաջարկով, Մալաթիայի գյուղամթերքների շուկայում փնտրել և գտել է գնորդ` Մելանյա Գ.-ին, որի հետ պայմանավորվելով` իրացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված պանիրը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրյալը դատարանում պաշտպանվում է Կոտայքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net