Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գնտվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մ.Մեսրոպյանի, Օ.Մաթրոսյանի և Շ.Հարությունյանի:
Մ.Մեսրոպյանին, Օ.Մաթրոսյանին և Շ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մ.Մեսրոպյանը, նախնական համաձայնության գալով Օ.Մաթևոսյանի հետ և առանց նախնական համաձայնության գալու Շ. Հարությունյանի հետ, ամուսնության նպատակով առևանգել են Անիին՝ վերջինիս կամքին հակառակ:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատական նիստ է նշանակվել է 20 փետրվարի 2013թ.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net