Քննիչը կաշառք է վերցրել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում քննվում է մեղադրյալ Սամվել Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել աՀՀ Քրեական Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար:

Այն է` աշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ կատարված խոշոր չափերով:

Նա, ծառայելով ՀՀ ոստիկանությունում, աշխատելով քննչական վարչության ՀԿԳ քննության վարչությունում, որպես ավագ քննիչ, հանդիսանալով պաշտոնատար անձ,կաշառք տվողի և նրա ներկայացրած անձի օգտին իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ չկատարելու համար ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը:

Դատական նիստը նշանակված է 13 փետրվարի 2013թ.:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել