Աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնու­թյունը որոշող չափանիշները

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է կանոնակարգել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողու­թյան տեսչության կողմից իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները:

«Նախագծի համաձայն աուդիտ իրականացնող անձանց գործունեության ռիսկայնու­թյունը որոշող չափանիշներ են հանդիսանալու. 

1. նախորդ տարվա արդյունքներով աուդիտի ենթարկված սուբյեկտների քանակը,  

2. նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական ծառայությունների մատուցումից ստացված հասույթի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ, 

3. աուդիտորական կազմակերպության հիմնադիրների կազմում աուդիտորների թիվը,  

4. նախորդ տարվա արդյունքներով մատուցված աուդիտի դիմաց վճարի միջին չափը ըստ պայմանագրի (հազ. դրամ` առանց ԱԱՀ-ի),  

5. նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում հիմնական աշխատող հանդիսացող որակավորված աուդիտորների թիվը,  

6. նախորդ տարվա ընթացքում աուդիտորական կազմակերպությունում համատեղությամբ աշխատող որակավորված աուդիտորների թիվը,  

7. նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության մեկ աուդիտորին բաժին ընկնող աուդիտների թիվը,  

8. նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպություններում անցկացված աուդիտների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ,  

9. նախորդ տարվա արդյունքներով աուդիտորական կազմակերպության կողմից ռիսկային համարվող ոլորտներում (շահումով խաղերի, վիճակախաղի կազմակերպիչներ, խաղատներ և շինարարություն) իրականացված աուդիտների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ,  

10. աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների քանակը` նախորդ երեք տարիների արդյունքներով,  

11. աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով,  

12. աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների (բացառությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների) խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով,  

13. աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի խախտումները շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքերի թիվը` նախորդ երեք տարիների արդյունքներով,  

14. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների քանակը` նախորդ երեք տարիների արդյունքներով,  

15. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ երեք տարիների արդյունքներով,  

16. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ու տրված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողությունները` նախորդ երեք տարիների կտրվածքով» – նշում է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:  

Ռիսկայնության աստիճանները դասակարգվում են հետևյալ գոտիների՝ 1) ցածր ռիuկայնության գոտի (մինչև 30 միավոր), 2) միջին ռիuկայնության գոտի (30-70 միավոր), 3) բարձր ռիսկայնության գոտի (70 միավորից ավելի):  

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել