Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Զորինի, Սարգսի, Սևակի և Արայիկի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, թիվ ԱՎԴ/00023/01/11 քրեական գործով նախապես զգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այլ անձանց հովանավորելու նպատակով, որպես վկա հարցաքննվելիս հակասելով իրենց նախկին ցուցմունքներին` հրաժարվել են իրենց նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից և սուտ ցուցմունքներ են տվել:
Մեղադրյալների նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net