Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գույքն ու եկամուտները

Իրավաբան.net-ը պարբերաբար ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Այժմշարունակում ենք ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Արամ Դանիելյան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ-ի հոկտեմբերի 26-ին:

Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Դանիելյանը հայտարարգրել է մեկ բնակարան:

Նա նաև մեկ բաժնետոմսի է տիրապետում՝ 74.400 դրամ արժեքով:  Իսկ հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել են երկուսը՝ 16 միլիոն դրամ և 3 միլիոն դրամ:

Արամ Դանիելյանի դրամական միջոցները կազմել են՝

  • 22 միլիոն դրամ, 
  • 17 հազար դոլար,
  • 1 միլիոն 800 հազար ռուբլի, 
  • 4000 եվրո:

2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 3 միլիոն 105 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

 

Կարեն Հակոբյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ-ի նոյեմբերի 16-ին:

Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է՝

  • բնակարան,
  • հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված),
  • 3 մեքենա ՝ Volkswagen Touareg 3,6, VAZ 21063, GAZ 24-10:

Նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն 800 հազար դրամ և 236 հազար դոլար: 

Կարեն Հակոբյանի եկամուտները կազմել են 850 հազար դրամ՝ ստացված աշխատավարձից:

 

Թելման Թադևոսյան, Երևանի Նուբարանշեն վարչական շրջանի ղեկավար

Երևանի Նուբարանշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018թ-ի հոկտեմբերի 22-ին:

Պաշտոնը ստանձնելիս վարչկան շրջանի ղեկավարը հայտարարագրել է.

  • 2 անհատական տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • 2 մարդատար մեքենա՝ Toyota Camrty 2.4, Mazda 6 2.5 L,
  • 2 բեռնատար մեքենա՝ IZH 2717, Ford Transit TD 2.4:

Նրա դրամական միջոցները կազմել են.

  • 4 միլիոն 700 հազար դրամ, 
  • 24 հազար 700 եվրո,
  • 550 հազար ռուբլի,
  • 3500 դոլար: 

Թելման Թադևոսյանի հանձնած փոխառությունները՝ 2018թ-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ.

Վարչական շրջանի ղեկավարի եկամուտները կազմել են 440 հազար դրամ, 450 հազար ռուբլի, որոնք ստացվել են աշխատավարձերից և 25 հազար եվրո, որը ստացվել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից:

Հավելենք, որ արդեն հրապարակվել են.

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել